Միջազգային

ԱՄՆ փրկարարները ուղևորվել են թուրքական Ադանա

ԱՄՆ-ից փրկարարների ջոկատ կժամանի երկրաշարժից տուժած թուրքական Ադանա քաղաք։ Այն այնտեղ է ուղարկվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից: 

Երկու խմբերի կազմում ընդգրկված են 159 մարդ, 12 փրկարար շուն, ինչպես նաև մոտ 70 տոննա օգտակար բեռ՝ որոնողական գործողությունների գործիքներ, տուժածներին օգնություն ցուցաբերելու բժշկական սարքավորումներ և այլն: