Միջազգային

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Բայդենի վարչակազմի առաջնահերթություններից է

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է դիվանագետ Լուիս Բոնոյին Կովկասում Պետդեպարտամենտի նոր ավագ բանակցող նշանակելու որոշմանը, հայտարարելով, թե ԱՄՆ-ն շարունակելու է խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

«Լուիս Բոնոն առաջնորդելու է ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ Նա նաև ներկայացնում է ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահությամ ձևաչափում։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Բայդենի վարչակազմի հստակ առաջնահերթություններից է, և Բոնոն, բարդ ու խնդրահարույց հարցերի շուրջ աշխատելու իր փորձառությամբ, Պետդեպի ավագ մասնագետներից է։ Նա վայելում է պետքարտուղար Բլինքենի անձնական վստահությունը այս կարգավիճակը ստանձնելով»,– ասել է նա։ 

Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում Պետդեպարտամենտի նոր ավագ բանակցող։