Միջազգային

Զելենսկին կոչ է արել փրկել Սահակաշվիլիի կյանքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային հանրությանը՝ փրկել Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը և թույլ չտալ նրա մահը։

Այս մասին նախագահը գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում։

«Պարզապես հիմա դանդաղ սպանում են Ուկրաինայի քաղաքացի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Նույնիսկ այն փաստը, որ մենք դեռ պետք է պայքարենք 21-րդ դարում Եվրոպայում մարդուն դե ֆակտո հրապարակային մահապատժի ենթարկելու՝ նման փորձի դեմ, ամոթալի է»,- նշել է նախագահը։