Վրաստանում ձմեռային տուրիզմի աղետ է. պատճառը եղանակն է
Միջազգային
23 Հունվարի, 15:03
Վրաստանի գլխավոր լեռնադահուկային հանգստավայրերում՝ Գուդաուրիում և Բակուրիանիում, ձմեռային զբոսաշրջային սեզոնն այս տարի խափանվել է եղանակային պայմանների պատճառով։ Այդ մասին ասել է հյուրանոցների և ռեստորանների միության ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին։
Այս տարի հանգստավայրերում գրեթե ձյուն չի տեղում, զբոսաշրջիկները զանգվածաբար չեղարկում են ամրագրումները և պահանջում վերադարձնել գումարը։ Միևնույն ժամանակ Ալավերդաշվիլին ասել է, որ այս ֆոնին սրվել է հակամարտությունը տեղի և օտարերկրյա հրահանգիչների միջև։
Հետևեք մեզ Telegram-ում