Միջազգային

«Թուրքիան և Ադրբեջանը անկեղծ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում». Չավուշօղլու

«Թուրքիան և Ադրբեջանը անկեղծ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 

Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ձևավորել է Արևելք-Արևմուտք միջանցքի («Միջին միջանցք») երկխոսության եռակողմ և քառակողմ մեխանիզմներ՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի մասնակցությամբ։

«Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կմիանա այս գործընթացին, այսինքն՝ կկատարի անկեղծ քայլեր դեպի խաղաղություն։ Ցավոք սրտի, բանակցությունների առումով մենք վերջին շրջանում նկատում ենք հետընթաց։ Այսօր Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ թե խոսքերով, այլ գործով»,- նշել է Չավուշօղլուն։

Հետևեք մեզ Telegram-ում։