Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023

USD393.61

EUR421.64

RUB5.38

Երևան -2 ℃

Рус Eng

«ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին առանց Ադրբեջանի համաձայնության կոնտր-պրոդուկտիվ կլինի». Լավրով

Միջազգային

18 Հունվարի, 15:07

Ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ՀԱՊԿ առաքելությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

«Իհարկե, մենք կցանկանայինք, որ ՀԱՊԿ-ում և այլ կառույցներում մեր ու մեր գործընկերների սոլիդարությունը, քվեարկություններն ու դիրքավորումները միասնական լինեին։ Բայց մեզ մոտ գործընկերային, ոչ թե հրամայական հարաբերություններ են։ Այդ թվում մենք խնդիրներ ունենք Հայաստանում, որտեղ առաջ էինք տանում ՀԱՊԿ առաքելության ուղարկումը, ինչը համաձայնեցրել էինք երևանյան համաժողովի ժամանակ, բայց այդ որոշումը չընդունվեց, որովհետև ՀՀ գործընկերները պնդեցին, որ այդ փաստաթղթում պետք է Ադրբեջանի հասցեին կոշտ քննադատություն լինի։ Բայց եթե մենք ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, պարտադիր չի, որ դա պայմանավորված լինի արտաքին կոչերով, հայտարարություններով։ Մենք մինչև հիմա պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Այնուամենայնիվ, չնայած մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ հետ։ Եթե ԵՄ առաքելությունը լինի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կոնտր-պրոդուկտիվ կլինի»։

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը