Միջազգային

Զելենսկու գրասենյակը Արեստովիչին ազատել է աշխատանքից

Ուկրաինայի նախագահի գրասենյակը բավարարել է նախագահի արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի դիմումը պաշտոնից ազատվելու մասին։ Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Նիկիֆորովը տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Մարիա Վիտուշոկը համապատասխան հրաման է ստորագրել Արեստովիչին աշխատանքից ազատելու մասին:

Հետևեք մեզ Telegram-ում։