Միջազգային

«Կրեմլը հայկական շահերի հաշվին առևտուր է անում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ». Արեստովիչ

Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ուկրաինական հայտնի իրավաբան-բլոգեր Մարկ Ֆեյգինի յութուբյան ալիքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացմանն ու դրանում Ռուսաստանի դիրքորոշմանը։ 

Ըստ Արեստովիչի՝ Ադրբեջանի պլանները պարզ են՝ միջանցք՝ միանալու Նախիջևանին. «Ըստ Ռուսաստանի՝ հայերն իրենց երջանկությունը չեն հասկանում, կարող ենք լավ փող աշխատել, ավելի սերտանալ Ռուսաստանի հետ, բայց չեն ուզում, կառուցողական չեն»։ Արեստովիչը նաև հավելել է, որ Կրեմլը շատ «ուժեղ» է խաղում. «Կրեմլը թիրախավորում է ողջ Հայաստանը՝ փորձելով այն մտցնել իր ազդեցության ոլորտ, միաժամանակ՝ հայկական շահերի հաշվին առևտուր անել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ …Այնտեղ (Հարավային Կովկասում) գլխավոր ապակայունացնող գործոնը Ռուսաստանն է, որը փորձում է բաժանել ու տիրել բոլորին»։