Միջազգային

«Մենք պարտվում ենք ռուսական բանակին». Արեստովիչ

«Տհաճ իրավիճակ է, որովհետև մենք հիմա տեմպերով պարտվել ենք ռուսական բանակին։ Ռուսական կողմը մեզնից առաջ հասցրեց ռեզերվներ կուտակել։ Նրանք դա անում են շատ արագ՝ օգտագործելով կենտրոնացված պետության բոլոր հնարավոր ուժերն ու միջոցները»,- նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Արեստովիչը՝ Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում։

«Հիմա մենք հետ ենք մնում, ինչը ծայրահեղ ծանրացնում է իրավիճակը ռազմաճակատում։ Խերսոն-Զապորոժիե գծի երկայնքով ուժեղացված ճնշումը հնարավոր է դարձնում ռուսական բանակի վերադարձը մեր երկրի հյուսիս։ Եվ այս ամենը ուկրաինական հասարակության ուժեղ պառակտման ֆոնին, որն առաջացել է պատերազմական հոգնածության, միմյանց հանդեպ բազմաթիվ հավակնությունների պատճառով։ Ժողովուրդը սկսել է կատաղել միմյանց հանդեպ»,- հավելել է Արիեստովիչը։