Միջազգային

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Ամփոփ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից։ 

Զրույցի ընթացքում քննարկվել են.

  • Քննարկել են Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորումը,
  • Քննարկել են հացահատիկի գործարքի իրականացումը,
  • Պուտինն ու Էրդողանը հաստատել են էներգետիկայի ոլորտում փոխգործակցության տրամադրվածությունը, ներառյալ ռուսական գազի մատակարարումները և Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը,
  • Նախագահները կարևորել են ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի աշխատանքը սիրիական կարգավորման աջակցության Աստանայի գործընթացի շրջանակներում,
  • Պուտինը Էրդողանի հետ քննարկել Է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման հարցը։ 
Հետևեք մեզ Telegram-ում։