Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.33

EUR412.39

RUB4.86

Երևան 8 ℃

Рус Eng

Ֆրանսիացիները ՄԱԿ ԱԽ-ում անուշադրության են մատնել մեր առաջարկները

Միջազգային

12 Հունվարի, 13:50

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին և Լաչինի միջանցքի բլոկադայի իրավիճակին։ «Շարունակում ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաբլոկավորման աշխատանքները։ ՌԴ ՆԳՆ, ՊՆ և խաղաղապահների միջոցով հետևողական քայլեր են արվում դեէսկալացիայի համար։ Անհրաժեշտ է բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել։

Ներկայումս միջանցքով անցնում են հումանիտար օգնության շարասյուներ։ Մեր խաղաղապահների դեմ հանրային հարձակումն ու պրովոկացիաները անընդունելի են։ ՄԱԿ ԱԽ հայտարարության հետ կապված. փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները անուշադրության են մատնել մեր առաջարկները։ Հայ-ադրբեջանական սահմանազատման թեմայով մենք պաշտպանում ենք երկկողմ հանձնաժողովի աշխատանքները, այդ թվում՝ քարտեզագրական տվյալների փոխանցմամբ»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում