Միջազգային

Ղազախստանում զարկ կտան ազգային ցեղատեսակների շնաբուծությանը

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը օրենք է ստորագրել գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։

Ըստ նոր օրենքի՝ այն ուղղված է ղազախական «Տազ» և «Տոբեթ» տեսակների շների ազգային ցեղատեսակների պահպանմանն ու վերարտադրմանը:

Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։