Միջազգային

«ԱՄՆ-ն կոչ է անում մեր ամենամոտ դաշնակիցներին՝ միանալ հակառուսական պատժամիջոցներին». Լավրով

«ԱՄՆ-ն փորձում է համոզել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներին, որ չաջակցեն Մոսկվային՝ Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում»,-այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի շրջանակներում։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր վստահելի գործընկերներին փորձում շեղել ճիշտ ուղուց: Ամերիկացիներն անամոթաբար ճանապարհորդում են աշխարհով մեկ՝ բառացիորեն ասելով հետևյալը. մենք կհաղթենք (ոչ Ուկրաինան, այլ ամերիկացիները), մի անհանգստացեք, մենք գիտենք, որ դուք որոշակի վնաս եք կրում այս պատժամիջոցներից, բայց ձեզ կփոխհատուցենք ամեն ինչի համար։ Նրանք սա ասում են, ես դա հաստատ գիտեմ, այդ թվում՝ մեր ամենամոտ դաշնակիցներին՝ առանց վարանելու»,- ասել է Լավրովը։