Միջազգային

Ռուսաստանը կզսպի Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ ցանկացած ոտնձգություն

«Ռուսաստանը մտադիր է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ չլինեն»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում։

«Մենք հաստատակամորեն ձգտելու ենք ապահովել, որ Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ չլինեն»,- ընդգծել է նախարարը։

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Թուրքիան և Սիրիան երկխոսության միջոցով լուծեն անվտանգության խնդիրները, «ինչի վերսկսման նախադրյալներն այժմ հասունանում են»։