Միջազգային

Ադրբեջանցի բնապահպանները հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատարության հետ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի Բնապահպանության նախարարության աշխատակիցները Խոջալուում (Իվանյան ավան) հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։ Ադրբեջանցիների մշտադիտարկման խումբը՝ կազմված Ադրբեջանի Բնապահպանության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Գույքի հարցերով պետական ​​ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ աշխատակիցներից, քննարկում է հարցերը ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։

Բանակցություններին մասնակցում է ՌԴ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովը։ Բանակցությունների հիմնական թեման ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում մշտադիտարկման, գույքագրման և շրջակա միջավայրի հետաքննության ու դրանից բխող կոմունիկացիաների հարցերն են։