Միջազգային

Իրանի նախագահը կոչ է արել լսել ցուցարարների պահանջները

Ըստ «Իռնա» լրատվական գործակալության՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իրանցի ուսանողի ազգային օրվա կապակցությամբ դիմել է համալսարանի ուսանողներին:

«Միացյալ Նահանգները միանշանակ չի ցանկանում ուժեղ Իրան։ Նրանց անհրաժեշտ է Աֆղանստանի, Սիրիայի կամ Լիբիայի անալոգը: Իրանը տարբերվում է այս երկրներից։ Իրանի ժողովուրդը Միացյալ Նահանգներին դավադրությունն իրականացնելու հնարավորություն չի տա»,- ընդգծել է Ռաիսին։

Ռայիսին հայտարարել է, որ մեծ տարբերություն կա բողոքի և բունտի միջև. «Ցուցարարները կառուցողական են, բայց բունտը կործանարար է։ Բողոքի ակցիաներին պետք է ականջալուր լինել»։