Միջազգային

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ ՆԵդ Փրայսը ամենշաբաթյա իր ճեպազրույցում ադրադարձել է սիրիական ճգնաժամին և Թուրքիայի գործողություններին։  

«Մեր ուղերձը եղել է հետևողական: Մենք հստակ ասում ենք, որ կտրականապես դեմ ենք ռազմական գործողություններին, ներառյալ՝ հնարավոր ցամաքային ներխուժմանը, որն էլ ավելի կապակայունացնի կյանքը Սիրիայում և վտանգի տակ կդնի համաշխարհային կոալիցիայի՝ դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը:

Բոլոր կողմերը, կարծում ենք, պետք է անհապաղ դեէսկալացիայի գնան։ Դա այն ուղերձն է, որը մենք հետևողականորեն ուղարկել ենք վերջին օրերին: Սիրիայում և թուրք-սիրիական սահմանի երկայնքով էսկալացիան վտանգավոր կլինի։ Դա սպառնալիք կլինի խաղաղ բնակիչների և, հնարավոր է, նույնիսկ ԱՄՆ-ի անվտանգության համար»,- հայտարարել է Փրայսը։