Միջազգային

Չինաստանի նախագահը կարող է այցելել Սաուդյան Արաբիա

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հինգշաբթի օրը երկօրյա պետական այցով կժամանի Սաուդյան Արաբիա՝ Միացյալ Նահանգների և երկու երկրների միջև բարձր լարվածության ֆոնին: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ լրատվականի աղբյուրների՝ Սիի այցը Էր-Ռիադ կներառի նաև չին-արաբական գագաթնաժողովը և Չինաստան-ՊՍՀ համաժողովը:

Սպասվում է, որ արաբական պետությունների առնվազն 14 ղեկավարներ կմասնակցեն չին-արաբական գագաթնաժողովին:

Չինաստանի նախագահի այցի մասին լուրերը ԱՄՆ-ի մերձավորարևելյան ամենամեծ դաշնակից երկիր շրջանառվում են ամիսներ շարունակ, բայց դեռ չեն հաստատվել Սաուդյան Արաբիայի և Չինաստանի կառավարությունների կողմից: