Միջազգային

Ձերբակալությունից ի վեր Սահակաշվիլին նիհարել է 40 կգ-ով

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անցյալ տարվա հոկտեմբերին ձերբակալվելուց հետո նիհարել է ավելի քան 40 կիլոգրամով: «Քաշի կորուստը դարձել է անվերահսկելի»,-ասել է Ժողովրդի պաշտպանին կից բժիշկների խորհրդի ներկայացուցիչ Թենգիզ Ցուլաձեն։

Օմբուդսմենի կողմից հրավիրված բժիշկների խորհուրդն անցած կիրակի «Vivamed» կլինիկայում այցելել է Սաակաշվիլիին։

«Միխայիլ Սահակաշվիլին Վրաստան է եկել 116 կիլոգրամով, իսկ այժմ 73,6 է։ Սա շատ լուրջ քաշի կորուստ է: Վիճակը միանշանակ կարելի է գնահատել որպես ծանր։ Կախեքսիան վտանգավոր է կյանքի համար… Փաստերը ցույց են տալիս, որ հիվանդի վիճակը գնալով վատանում է»,-ասել է Ցուլաձեն: