Միջազգային

Սահակաշվիլին հեռանում է վրացական քաղաքականությունից

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այլևս չի պատրաստվում մասնակցել հանրապետության քաղաքական կյանքին։ Սաակաշվիլիի վիճակը գնալով վատանում է, մինչդեռ նա իր հնարավոր թունավորման մեջ չի մեղադրում վրացական իշխանություններին։

Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում նման հայտարարություն է արել քաղաքական գործչի մայրը՝ Ջուլի Ալասանիան։

«Մենք ցանկանում ենք հստակեցնել մեր տեսակետը. Միխեիլ Սաակաշվիլին չի մեղադրում Վրաստանի իշխանություններին իր հնարավոր թունավորման մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պետական գործչի մայրը հորդորել է զերծ մնալ Սահակաշվիլիի առողջական վիճակի թեման քաղաքականացնելուց։ Նա նշել է, որ Վրաստանի նախկին նախագահի «կյանքի ու մահվան հարցն» է ներկայումս լուծվում։ Ջուլի Ալասանիան հավելել է, որ գործչի ինքնազգացողությունը գնալով վատանում է։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին այլևս մտադիր չէ մասնակցել երկրի քաղաքական կյանքին։