Միջազգային

Ռուսաստանի հույսն այն է, որ Եվրոպան «կհոգնի» Ուկրաինայից

Ռուսաստանը հույսը դրել էր նրա վրա, որ Եվրոպան «կհոգնի» Ուկրաինայից, և եվրոպացի հարկատուները կսկսեն բողոքի ցույցեր անել։ Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ռուսաստանը հույս ուներ, որ Եվրոպան կհոգնի Ուկրաինայից։ Կրեմլը հույս ուներ տեսնել հարկատուների բողոքի ակցիաները։ Բայց Արևմուտքը հասկացրեց. Եվրոպայի դեմ սանձազերծված պատերազմի համար վճարելու է միայն Ռուսաստանը։ Այսօր՝ ձերբակալություններ, բռնագրավումներ, փոխհատուցումներ։ Վաղը՝ հատուցումներ»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։

Ուկրաինացի պաշտոնյան կարծում է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է դադար՝ ռեսուրսները վերականգնելու և իր ներկայությունը օկուպացված տարածքներում ամրապնդելու համար։