Միջազգային

Օդի աղտոտվածության պատճառով տարեկան 1 միլիոն մահացած երեխա է ծնվում

Չինացի և ամերիկացի գիտնականները պարզել են, որ օդի աղտոտվածության պատճառով տարեկան 1 միլիոն մահացած երեխա է ծնվում:

Nature ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակներն առաջին անգամ կարողացել են պարզել, թե օդում միկրոմասնիկների բարձր կոնցենտրացիան ինչ ազդեցություն ունի պտղի մահերի թվի վրա։

Հետազոտողները ուսումնասիրել են 45000 ծնունդների տվյալները, որոնք տեղի են ունեցել 1998-2016 թվականներին՝ ցածր և միջին եկամուտ ունեցող 54 երկրներում: