Միջազգային

ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել դիրքերը Հարավային Կովկասում

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջուլիան Սմիթը անդրադարձել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործունեությանը, Վրաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և ՆԱՏՕ-ի ու Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռյակի հարաբերություններին։ Դեսպանը հատկապես խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում այս երկրների հետ հարաբերությունների մասին։ 

«ՆԱՏՕ-ն լիովին համաձայն է, որ այս երեք երկրները պետք է ներկա գտնվեին այս նախարարական հանդիպմանը (Լոձում ԵԱՀԿ համաժողով-խմբ․), քանի որ մենք ցանկանում ենք գտնել այս երկրներին ուժեղացնելու ուղիներ՝ այն առումով, թե ինչպես են նրանք զգում Ուկրաինայի պատերազմի իրական ազդեցությունը: Մենք փորձում ենք ուղիներ փնտրել այդ կարևոր գործընկերությունը զարգացնելու համար»,-հայտարարել է դեսպան Սմիթը։