Միջազգային

Ղրիմում սպանվել են հարվածային անօդաչուների իրանցի հրահանգիչները

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հաստատել է, որ Ղրիմում սպանվել են իրանցի հրահանգիչները, որոնք օգնել են ռուս զինվորականներին՝ շահագործել «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու սարքերը: Այդ մասին գրել է The Guardian-ը։

«Ցանկացած այլ իրանցի, որը գտնվում է օկուպացված ուկրաինական տարածքում և աջակցում է ռուսական ներխուժմանը, նույնպես կարող է թիրախ դառնալ»,- ասել է նա։ Միաժամանակ նա չի նշել զոհված իրանցի մասնագետների թիվը։

Նոյեմբերի 22-ին ուկրաինացի մի անանուն պաշտոնյա Jerusalem Post-ին ասել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինացիները կարողացել են ոչնչացնել Իրանի 10 քաղաքացիների, որոնք ռուսներին սովորեցնում էին իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործել և ուղղակիորեն վերահսկում էին դրանց գրոհները ուկրաինական քաղաքացիական օբյեկտների վրա: