Միջազգային

ԱՄՆ-ն 100 կամիկաձե ԱԹՍ է ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ն 100 կամիկաձե անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինա: «Մենք բանակցություններ ենք վարում ուկրաինացիների հետ ԱԹՍ-ների հետագա օգտագործման վերաբերյալ և իհարկե, բաց կպահենք այդ տարբերակն ապագայում»,- ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:

Փոքր շարժական կամիկաձե անօդաչուները մարտագլխիկներ են կրում և պայթում հարվածի ժամանակ: Ըստ ԱԹՍ-ներն արտադրող ընկերության՝ ամենափոքր մոդելը կարող է խոցել թիրախը մինչև վեց մղոն հեռավորության վրա: Քիրբին նաև ասել է, որ ԱՄՆ-ն աշնանից Միացյալ Նահանգներում գտնվող փոքրաքանակ ուկրաինացի զինվորների սովորեցրել է աշխատել ԱԹՍ-ների հետ: