Միջազգային

Սաակաշվիլիին, հավանաբար, թունավորել են

Վրաստանի կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ բժշկական եզրակացության վերլուծությունը վկայում է նրա հավանական թունավորման մասին։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է փորձաքննությունն իրականացրած «Empathy» հասարակական կազմակերպության ղեկավար Մարիամ Ջիշկարիանին։

Նրա խոսքով՝ օրգանիզմում սնդիկի մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանները 42%-ով, հայտնաբերվել են նաև այլ մետաղներ, իսկ նախկին նախագահի կյանքը փրկելու համար նրան պետք է թողնել արտերկրում բուժման։ Ջիշկարիանին նաև նշել է, որ Սահակաշվիլիի առողջության մասին ողջ տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի նախագահի վարչակազմին։

Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին, ինչպես նաև նախկին նախագահ մայրը՝ Գիուլի Ալասանիան հայտնել էին սնդիկի միջոցով նրա հնարավոր թունավորման մասին։