Միջազգային

Վրաստանը նոր ռազմաբազա կկառուցի

Վրաստանի պաշտպանության նախարարության հատուկ գործողությունների ուժերի համար ռազմակայան կկառուցվի Սագարեջոյի մունիցիպալիտետի Մուխրովանի քաղաքում, որը Թբիլիսիից մեկ ժամից էլ քիչ հեռավորության վրա է գտնվում։

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարվել է հատուկ գործողության ջոկատների 23-րդ տարելիցի առթիվ կազմակերպված հանդիսավոր հավաքի ժամանակ։

Հատուկ գործողությունների ուժերի ժամանակակից կենտրոնը լիովին կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Ծրագրի արժեքը, որը նախատեսվում է ավարտել երկու տարում, կազմում է մոտ 70 մլն լարի (մոտ 26 մլն դոլար):