Միջազգային

Իրանի ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ փոխարտգործնախարարին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կիրակի օրը ընդունել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին։

Հանդիպմանը Աբդոլլահյանը գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև աճող հարաբերությունների առնչությամբ՝ ասելով, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը կարևոր գործնական քայլ էր երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։ 

Հայաստանի փոխարտգործնախարարը նույնպես անդրադարձել է Իրանի ԱԳ նախարարի՝ Հայաստան կատարած այցին և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը՝ ասելով, որ դա մեծ առաջընթաց և շրջադարձային կետ է երկկողմ հարաբերություններում։