Միջազգային

Ջո Բայդենը դարձավ 80 տարեկան

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձավ 80 տարեկան։ Նա առաջին մարդն է, որը տոնում է 80-րդ ամյակը՝ զբաղեցնելով ԱՄՆ-ի բարձրագույն պաշտոնը։

Նախագահի խոսնակ Կարինե Ժան Պիերը ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Բայդենն իր ծննդյան օրը սովորաբար նշում է Գոհաբանության օրվան նախորդող չորեքշաբթի օրը, որն այս տարվա նոյեմբերի 24-ին է։ Սակայն նա ընդգծել է, որ պայմանավորված այն հանգամանքով, որ շաբաթ օրը Սպիտակ տանը Բայդենի թոռնուհու՝ Նաոմի Քինգ Բայդենի հարսանիքն է տեղի է ունեցել, ամբողջ ընտանիքը մայրաքաղաքում է, և իրենք առաջին տիկին Ջիլ Բայդենի կողմից կազմակերպված նախաճաշով նշելու են Նախագահի ծննդյան օրը։