Միջազգային

Ղազախստանի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով առաջատարը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է

Ղազախստանում այսօր անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ։

Նախնական տվյալներով առաջատարը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Ըստ exit poll-ի տվյալների՝ նա հավաքել է 82,45 %։

Պետության ղեկավարն այժմ ընտրվում է յոթ տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի (համաձայն Սահմանադրության փոփոխությունների): Ընտրություններին մասնակցել է վեց թեկնածու, այդ թվում՝ երկու կին և Ղազախստանի գործող նախագահը: