Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

Ղազախստանում հետաքննվում է ավելի քան 3 հազար քրեական գործ

Միջազգային

12 Փետրվարի 2022, 22:05

Ղազախստանի գլխավոր դատախազությունը հունվարին տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո հետաքննում է ավելի քան 3000 քրեական գործ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստի արդյունքներով, որը վարել է պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ 

Դատախազության տվյալներով՝ ընդհանուր առմամբ 779 մարդ կալանավորված է։ «Ձերբակալվածներից՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամներից 24-ը, 113-ը՝ սպանության, գողության, կողոպուտի և ավազակային հարձակման համար քրեական անցյալ ունեն, ինքնությունը, առողջական վիճակը և այլ նյութեր ուսումնասիրելով՝ 109 քաղաքացու կալանքը փոխարինվել է գրավոր ստորագրությամբ չհեռանալու և անձնական երաշխիքով»,- հայտնել են դատախազության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Ղազախստանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել, դրանց մասնակիցները հարձակվել էին ոստիկանների ու զինվորականների վրա։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր հեղաշրջման փորձի մասին և դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ Հունվարի 7-ի դրությամբ իրավիճակը կայունացել էր, հունվարի 19-ին ողջ հանրապետությունում չեղարկվել էր արտակարգ դրությունը։ Իշխանությունների տվյալներով՝ այս իրադարձությունների հետևանքով զոհվել է 225 մարդ, ավելի քան 4,5 հազարը՝ վիրավորվել։

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել