Միջազգային

Նիգերիայում բնակչության 63%-ը ծայրահեղ աղքատ է

Նիգերիայում՝ Աֆրիկյան մայրցամաքի ամենամարդաշատ երկրում, 133 միլիոն մարդ կամ բնակչության 63%-ն ապրում է աղքատության շեմից ցածր: 

Նիգերիայում աղքատությունն անշեղորեն աճում է: Չնայած երկրում նավթի և բնական գազի մեծ պաշարներին՝ եկամուտների անհավասարությունը, գրոհայինների և զինված խմբավորումների հարձակումները բացասաբար են անդրադառնում երկրի տնտեսության վրա։