Նիգերիայում ահաբեկիչները մարդատար գնացք են պայթեցրել
Միջազգային
29 Մարտի 2022, 12:30Նիգերիայում ահաբեկիչները մարդատար գնացք են պայթեցրել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է This Day թերթը՝ վկայակոչելով Նիգերիայի երկաթուղիների կորպորացիայի տնօրեն Ֆիդետ Օկիրիային։
Հրատարակության տվյալներով՝ Աբուջա-Կադունա երթուղու՝ 970 մարդ տեղափոխող գնացքում պայթյուն է տեղի ունեցել։ Բացի այդ՝ բազմաթիվ ուղևորներ պատանդ են վերցվել։ Նախնական տեղեկություններով՝ վագոններից մեկում ինքնաշեն պայթուցիկ է եղել տեղադրված։
Պայթյունի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից, վնասվել է մի քանի վագոն։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
RAND
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Արման Գալոյան
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն