Ադրբեջանը դեմ է խաղաղության պայմանագրում ԼՂ հայերին վերաբերող հարցեր ներառելուն
Միջազգային
17 Նոյեմբերի 2022, 16:46«Ասում են (հայերը - խմբ.)՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլև ստորագրում Պրահայում և Սոչիում։ Սա նշանակում է մեր ողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ ցանկանում են հաշտության պայմանագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Դա տեղի չի ունենա, դա անհնար է: Մենք դրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության բացարձակ հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ». հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն