Միջազգային

Լավրովը կարճ հանդիպումներ է ունեցել Մակրոնի և Շոլցի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ G20-ի գագաթնաժողովի հանդիպումներից հետո։ 

«Այսօր ես կարճ զրույց ունեցա նախագահ Մակրոնի հետ, ով հաստատեց իր մտադրությունը՝ որոշ պայմանավորվածություններ գտնելու համար շարունակել շփումները նախագահ Պուտինի հետ, որոնցով կկարգավորվի ամբողջ իրավիճակը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը հավելել է, որ կարճ հանդիպումներ է ունեցել Մակրոնի և Շոլցի հետ։