Միջազգային

Իվանիշվիլին հազվագյուտ թռչուններ է բազմացնում

Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այժմ զբաղված է անհետացող թռչունների բուծման նոր նախագծով։

«Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած խոշոր ագրոհամալիրը հատուկ ներդրում կունենա Վրաստանի կենսաբազմազանության պահպանման գործում»,- ասել է Կոբախիձեն՝ Facebook-ում մեծ գրառում նվիրելով Իվանիշվիլիի նախագծերին։