Միջազգային

Ինդոնեզիայում մեկնարկել է G20-ի համաժողովը

Ինդոնեզիայում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը։ Առաջին նիստը նվիրված է պարենային և էներգետիկ անվտանգության խնդիրներին։

Երկրներն արդեն համաձայնեցրել են գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեն, որը դատապարտում է Ուկրաինայում ռազմական գործողությունները և կոչ է անում չբերել «պատերազմի դարաշրջան»:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ինդոնեզիայում հայտարարել է, որ պարարտանյութի պակասի ներկայիս խնդիրը կարող է պարենային աղետալի ճգնաժամ առաջացնել, որը աշխարհը չի կարող հաղթահարել: