Միջազգային

«Խաղաղության պայմանագրի նախապատրաստումը համակարգվում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ». Զախարովա

«Խաղաղության պայմանագրի նախապատրաստումը համակարգվում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ». Զախարովա

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու, կայունություն և բարգավաճում ապահովելու համար։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը կշարունակի բոլոր հնարավոր ու անհրաժեշտ օգնությունը տրամադրել Բաքվին և Երևանին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման»,-ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ սերտ համակարգում է իրականացվում ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ «Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հետևողական գործողություններ են իրականացվում այս երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական ​​շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսություն զարգացնելու առումով»,- հավելեց դիվանագետը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական