Միջազգային

«Ռուսաստանի պատրաստակամությունը բանակցություններին տեսանելի չէ». ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ-ն չի հավատում, որ Ռուսաստանը տրամադրված է Ուկրաինայում խաղաղ բանակցությունների։ «Մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ ռուսները այս պահին կցանկանան բանակցություններ վարել բարի կամքի հիման վրա»,- ասել է պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին։

Նրա խոսքով՝ ռուսները կարող են երկխոսության և դիվանագիտության համար ցույց տալ իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը մի շարք ձևերով. «Առաջին հերթին դադարեք ռմբակոծել քաղաքացիական թիրախները, դադարեք թիրախավորել ենթակառուցվածքները, դադարեք թիրախավորել Ուկրաինայի ժողովրդի ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի համակարգերը»: