Միջազգային

Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարները լիքն են 95%-ով

Եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարների մակարդակը գերազանցել է 95%-ը։ Այդ մասին ասվում է Gas Infrastructure Europe (GIE) ընկերության տվյալներում։

Նոյեմբերի 2-ի դրությամբ Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարներն ավելացել են մինչև 95,02%, ինչը 6 տոկոսային կետով գերազանցում է վերջին հինգ տարվա միջին ցուցանիշը: Այժմ դրանք պարունակում են 102,6 մլրդ մ³ գազ։ Եվրոպական գազապահեստարանների առավելագույն հզորությունը, ըստ GIE-ի, 107,7 մլրդ մ³ է։