Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 18 ℃

Рус Eng

Բորելն ու Աբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել

Միջազգային

3 Նոյեմբերի 2022, 13:48

«Իրանն ամերիկյան կողմին ներկայացրել է իր տեսակետները կառուցողական և հեռանկարային մոտեցմամբ»,- հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելին։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցությունների վերջին զարգացումները, երկկողմ հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ինչպես նաև՝ ուկրաինական պատերազմը։

Անդրադառնալով Եվրամիության միջնորդական դերով Իրանի ուղերձներն ԱՄՆ-ին փոխանցելուն՝ Իրանի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Իրանը պատրաստ է լավ, ամուր և տևական համաձայնության հասնել։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը