«Այնպես որ, մի փոքր հետ գնալու համար պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին, և մենք խրախուսել ենք երկու ղեկավարներին՝ հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավել օգտակար է իրենց համար: Մեր տեսակետն այն է, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է այս խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Հարավային Կովկասում երեք երկրների ինքնիշխանության և անկախության հարցում չկա ավելի մեծ աջակից, քան ԱՄՆ-ն»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ տեղակալ Վենդանտ Պատելը՝ ամենօրյա ճեպազրույցների ժամանակ։