Էրդողանն ու Փաշինյանը պայմանավորվել են, որ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումները տեղի կունեն Թուրքիայում և Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Քաթարի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Բաքուն և Ստամբուլը շատ անկեղծ են այս հարցում»,- ասել է նա։
«Առաջիկայում մենք չենք նախատեսում Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել, ուղղակի քննարկվում է հարաբերությունների կարգավորման ուղղությունը»,- հավելել է Չավուշօղլուն։