Միջազգային

Միշուստինը՝ ՌԴ նկատմամբ պատժամիջոցների պայմաններում Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ադրբեջանցի պաշտոնակցի հետ Մոսկվայում՝ Կասպյան տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպմանն անդրադարձել է ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցությանը։ Ըստ Միշուստինի՝ Ռուսաստանին և Ադրբեջանին հաջողվում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների պայմաններում հրատապ որոշումներ կայացնել փոխգործակցության զարգացման հարցում, և այդ քայլերը արդյունքներ են տալիս՝ նախ և առաջ առևտրա-տնտեսական համագործակցության ոլորտում։

ՌԴ վարչապետը նաև նշել է, որ ռուսաստանյան ներդրումները Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ դոլարի։