Կանադայում 400 զինվորական հեռացվել է աշխատանքից պատվաստումից հրաժարվելու համար
Միջազգային
29 Սեպտեմբերի 2022, 18:04
Կանադայում 407 զինծառայող է հեռացվել բանակի շարքերից՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութից հրաժարվելու համար: Ջասթին Թրյուդոյի կառավարության 2021 թվականի հոկտեմբերի որոշումն առ այն, որ դաշնային հաստատություններում աշխատող բոլոր պետական ծառայողները պարտադիր պետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժին, անդրադարձել է նաև զինծառայողների վրա:
Հունիսին այդ որոշումը չեղյալ էր հայտարարվել պետական կառույցների մեծամասնության համար, բացառությունների թվում էին զինծառայողները։
Հետևեք մեզ Telegram-ում