Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Կանադայում բեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ցույցերը

Միջազգային

9 Փետրվարի 2022, 13:58

Բեռնատարների վարորդները՝ այսպես կոչված «Ազատության շարասյան» անդամները, մասամբ արգելափակել են ԱՄՆ-Կանադա սահմանի ամենամեծ անցակետը։ Ցուցարարները իշխանություններից պահանջում են վերացնել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումները։ Կանադացի օրենսդիրները չափազանց անհանգստացած են, ավելին ցույցերը սպառնում են թարմ սննդի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների ժամանակին մատակարարմանը: Բեռնատարների վարորդների ակցիան սկսվել է հունվարի 29-ին այն բանից հետո, երբ Կանադա-ԱՄՆ սահմանը հատող վարորդներից պահանջվել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Ցուցարարները կոչ են արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հրաժարական տալ, չնայած այն հանգամանքին, որ սանիտարական սահմանափակումների մեծ մասը նախաձեռնել են տարածաշրջանային իշխանությունները։ «Կանադացիներն իրավունք ունեն բողոքել և չհամաձայնվել կառավարության որոշումների հետ: Բայց նրանք իրավունք չունեն արգելափակել մեր տնտեսությունը և համաքաղաքացիների կյանքը: Դա պետք է դադարեցվի»,- գրել է Թրյուդոն իր թվիթերյան էջում:

Նմանատիպ բողոքի ակցիաներ տեղի են ունենում ոչ միայն Կանադայում։ Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնում բեռնատարների, մեքենաների և մոտոցիկլետների վարորդները փակել են ազգային խորհրդարան տանող փողոցները։ Ցուցարարներն իրենց շարժումն անվանել են «Կոնվոյ-2022»։ Ցուցարարները դեմ են երկրում գործող Covid-ի սահմանափակումներին և մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչների պարտադիր պատվաստմանը, հաղորդում է Euronews-ը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել