Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022

USD394.31

EUR403.08

RUB6.12

Երևան 2 ℃

Рус Eng

Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 26-ից հնարավոր է փակեն սահմանը ռուս տղամարդկանց համար. ընդդիմադիր պատգամավոր

Միջազգային

25 Սեպտեմբերի, 21:57

Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 26-ից հնարավոր է փակեն սահմանը ռուսների համար, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նոնա Մամուլաշվիլին։

Պատգամավորը նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին սպասվում են ավելի խիստ ստուգումներ։

«Վրաստանի կառավարությունը մինչ այժմ ոչինչ չի արել ռուսների այս զանգվածային հոսքը կասեցնելու համար։ Ինչքանով մեզ բացատրեցին, երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին իրենք՝ իշխանությունները, կփակեն սահմանները։ Սա միակ բանն է, որ նրանք կարող էին անել այս փուլում»,- ասել է Մամուլաշվիլին։

Նա հավելել է, որ սեպտեմբերի 26-ից ՌԴ 18-ից 55 տարեկան տղամարդիկ չեն կարողանա հատել սահմանը։ Խորհրդարանականը կարծում է, որ Վրաստանում մեծ թվով ռուսներ ուղղակի սպառնալիք են երկրի ազգային անվտանգությանը։

Մամուլաշվիլին նաեւ նշել է, որ սահմանին մեքենաների հերթը հասնում է 15 կիլոմետրի։ Նրա խոսքով, այս իրավիճակն արդեն մի քանի օր է շարունակվում է՝ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի հայտարարումից հետո։

Երկրի պաշտոնական գերատեսչությունները հերքում են այս տեղեկությունը։

 

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից