Միջազգային

Իրանի ու Ֆրանսիայի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ մի շարք նախաձեռնություններ են առաջադրվել իրանական միջուկային գործարքի վերսկսման վերաբերյալ:

Նրա խոսքով՝ Իրանի նախագահը Մակրոնի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ եթե իրենց պարտավորությունների պահպանումը ինչ-որ կերպ երաշխավորվում է, ապա հնարավոր է դառնում Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը: