Միջազգային

«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կարևոր է համարել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը։ Դա հետևում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունից: