Միջազգային

Վրաստանի բնակչությունը շարունակում է նվազել

2022 թվականին Վրաստանում շարունակել է արձանագրվել բնակչության բացասական բնական աճ. երկրում մահանում է ավելի շատ մարդ, քան ծնվում է։ Այս մասին են վկայում ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Հունվար-հունիսին հանրապետությունում ծնվել է 20.195 երեխա, մահացել՝ 26.681: Բնակչության բնական աճը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 6486-ով։

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ 2020-ին էր, որ Վրաստանում մահացածների թիվը գերազանցեց ծնվածների թվին։ Այդ ժամանակ բնական նվազումը կազմել էր 4017-ով։